Իտալական զբոսանավ է այրվել, որում գտնվել է 237 ուղևոր, անձնակազմի 50-ից ավելի անդամ
Հոնիական ծվում հրդեհ է բռնկել 237 ուղեւորներով ճամփորդանավում, որը նավարկում է իտալական դրոշի ներքո: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հունաստանի նավահանգստային ոստիկանությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նավահանգստային ոստիկանության տեղեկատվությամբ՝ նավում գտնվում են նաեւ անձնակազմի 51 անդամները: Միջադեպի վայր են ուղակվել երեք պարեկանավեր եւ առափնյա պահպանության երեք քարշիչներ: Միջադեպը տեղի է ունեցել Կերկիրա կղզու ափի մոտ: Հունաստանի առեւտրական նավատորմի ներկայացուցիչ Կոստաս Կացաֆադոսի խոսքով՝ «բոլոր ուղեւորները ողջ եւ առողջ են» եւ այս պահին արդեն գտնվում են փրկամակույկներում ու կհասցվեն կղզի: Հրդեհի պատճառները դեռ չեն պարզվել, կատարվում է պատահարի հանգամանքների հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18 Փետրվար, 2022 15:28
1269