«Ապագայի խաղեր» մրցաշարում Հայաստանը մասնակիցներ կունենա MMA-ի և ֆուտբոլի մրցումներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում, որտեղ առաջին անգամ անցկացվելու է վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցաշարի մեկնարկից առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի ֆիջիթալ սպորտի նորաբաց կենտրոն, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև հետևել «Ֆիջիթալ-հոկեյի» մրցմանը:
Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը հանդիպում է ունեցել նաև Թաթարստանի սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի հետ, քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարներն ու առաջին անգամ անցկացվող մրցաշարի մանրամասները:
20 Փետրվար, 2024 00:36
1299
Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
12 Սեպտեմբեր, 2026 15:54
Ավարտվեց «Հեծանվասպորտի Երևան քաղաքի բաց առաջնություն» մրցաշարը
26 Մայիս, 2026 20:17
Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտզալի մրցաշարը
15 Ապրիլ, 2026 19:39