Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
Սամվել Շահրամանյանը հարցաքննության է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե. այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
«Հարցաքննության ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։ Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Ըստ Երիցյանի, առաջին անգամը չէ, որ Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության. «Մոտ մեկուկես ամիս առաջ էլ է նա հրավիրվել քննչական կոմիտե, մասնակցել՝ հարցաքննության»,- ասել է նա։
21 Փետրվար, 2024 18:47
9896
Սամվել Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր
14 Հոկտեմբեր, 2026 20:52
Երևի տնային կալանքի տակ երկար մնալուց հետո միայն կարող է մարդու մտքով անցնել երևանցիներին այսպիսի «շնորհավորանք» մատուցել․ Ազարյան
11 Հոկտեմբեր, 2026 13:44
Կարապետյանը կարող է անգամ ֆրանսերեն շանսոն երգել, սպասում եմ. Ռուբինյանը ներկայացրեց առաջարկները
09 Հոկտեմբեր, 2026 22:52
Դատարանը մերժեց Սամվել Շահրամանյանի հայցը Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության դեմ
02 Փետրվար, 2026 12:29
Զավեշտ. Շահրամանյանը հրամանագիր չի ստորագրել, բայց չեղարկել է ստորագրած հրամանագիրը
17 Սեպտեմբեր, 2025 21:03
Ինչպես եղավ, որ Շահրամանյանը անվտանգ հասավ Երևան, իսկ մյուսները հայտնվեցին Բաքվում․ Հակոբյան (տեսանյութ)
08 Սեպտեմբեր, 2025 14:51