ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, և նա դա (Մյունխենում) քննարկել է  երկու երկրների ղեկավարների հետ. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Վաշինգտոնը շարունակում է խրախուսել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, նշել է նա՝ ընդգծելով, որ անցած օրերին Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը երկու երկրների առաջնորդների հետ այդ հարցին էին նվիրված։

«Նա երկրների ղեկավարներին խրախուսել է միասին աշխատել՝  ի վերջո լուծելու մնացած ընդամենը մի քանի հարցերը: Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի։ Երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունն ու օգնությունը համաձայնության հասնելու համար», - ասել է Միլլերը:

575