Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին որպես նվեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «Աուրուս» մակնիշի ավտոմեքենայի փոխանցումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։

Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պահանջում են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներից արգելել ԿԺԴՀ-ին ինչպես տարնսպորտային, այնպես էլ լյուքս դասի մեքենաներ մատակարարել: Եվ եթե դա ճիշտ է, ապա թվում է, որ Ռուսաստանը հերթական անգամ խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնց ինքն աջակցել»,- պնդել է դիվանագետը:

Երեքշաբթի ավելի վաղ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) հայտնել էր, որ Պուտինը Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության մեքենա է նվիրել։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել է այդ ինֆորմացիան։

Կիմ Չեն Ընը դարձավ առաջին առաջնորդը, որը նվեր ստացավ ռուսական «Աուրուս» մեքենան։ 

405