ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում էր «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։

 Քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փորձեց ճշտել էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանից, թե էկոնոմիկայի նախարարությունը այս փաստաթուղթը երբ  է ստացել և կա՞ն ճյուղեր, ոլորտներ, արտադրության տեսակներ, որոնք կարող են կոոպերացիա կազմել ԵԱՏՄ այլ երկրներիի հետ։

«Եթե սուբսիդացվում է, ուրեմն հնարավոր է մի մեծ մասն էլ  կոմերցիոն կառույցները վերցնեն իրենց վրա, երբ որ վերցնեն իրենց վրա, սուբսիդավորում լինի X տոկոս, այդ X-ը ինչքա՞ն եք պատկերացնում։ Ճյուղերը շատ կարևոր են, արդյոք ունե՞նք վիճակագրություն, որով հնարավոր է մրցունակ  արտադրանք ունենալ, մեր արտահանման ծավալները մեծացնենք կամ ներմուծման փոխարինող գտնեք ԵԱՏՄ շրջանակներում, այլ ոչ թե երրորդ երկրներից։ Խնդրում եմ, կոնկրետ պատասխանել, եթե չունենք, ասեք չունենք, այսքան ժամանակում պատրաստ կլինի»,- ուղղեց հարցը պատգամավորը՝ նախարարի տեղակալին։

 

 

2273