
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մինաս Ավետիսյանի «Ցերեկ»-ի վերադարձը
Ինձ համար պատիվ ու պատասխանատվություն էր նպաստել այս բացառիկ ստեղծագործության վերականգնմանը, որը երկար տարիներ քայքայման և մոռացության եզրին էր։ Արվեստի գործի կորուստը պարզապես ստեղծագործության կորուստ չէ․ դրա հետ ջնջվում է նաև մեր մշակութային հիշողությունը, մեր ինքնության մի կարևոր մասը։
«Ցերեկ»-ն այսօր ապրում է Երևանի «Տերմինալ 5» բիզնես կենտրոնում՝ բաց հանրային տարածքում, որտեղ մարդիկ աշխատում են, ստեղծագործում, շփվում ու փոխանակում իրենց մտքերը։ Արվեստի իրական կոչումը հենց սա է։
Խորին շնորհակալությունս եմ հայտնում Մինաս Ավետիսյանի ընտանիքին՝ հատկապես Արման Ավետիսյանին՝ վստահության, համատեղ աշխատանքի ու ջերմ համագործակցության համար։
Այսօր էլ, Մինասի ժառանգությունը ոգեշնչում և ապրեցնում է…
Էդուարդ Սուքիասյան