ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ  նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խոսեց արդիական հաստոցների մասին։

«Ժամանակակից հաստոցները, որոնք բավարարում են այսօրվա պահանջներին, ՀՀ-ն հնարավորութուն ունի այլ երկրներից ներմուծելու և դրանց օգնությամբ ցանկացած բաղադրիչ պատրաստելու։

Արդյոք ձեր վարչությունը որոշակի ուսումնասիրություն կատարել է և դրա հիման վրա կարող եք առաջարկություն անել։

Ես կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է պարտադիր ունենա կազմակերպությունների անձնագրերը, ինչով են զբաղվում, ինչ կարգի արտադրանք են տալիս, դրանց որ հատվածը որ երկրներ է արտահանվում,  երբ ունենաք տարբեր պատվիրակությունների տարբեր առաջարկներ, դուք պետք է պատրաստ լինեք այդ անձնագրում ունեցած տեղությունները վերլուծել և առաջարկություն անել։

Ես չեմ կարծում՝ մասնավոր սեկտորը նախարարությունում նստի կարծիքներ հայտնի։ Դուք չգիտեք ՀՀ-ում ինչ եք արտադրում։

Երկու տարի է ասում եմ՝ հավաքեք, թե ՀՀ-ն արդիական ինչ հաստոցներ ունի, որոնք կարողանում են մրցունակ արտադրանք տալ, դրանք կարող են երկու նպատակ ունենալ՝ քաղաքացիական և այլ»,- նշեց նա։

2377