ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Համագործակցության գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ԱՊՀ մասնակից երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները կքննարկեն Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստի օրակարգի նախագիծը, նիստը տեղի է ունենալու մայիսի 24-ին Աշխաբադում»,- նշված է հաղորդագրությունում։

Մշտական ներկայացուցիչները կքննարկեն նաեւ նախաձեռնությունների իրականացման ճանապարհային քարտեզի կատարումը, որոնք ներկայացրել են պատվիրակությունների ղեկավարները պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի եւ ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստում, ԱՊՀ միջազգային դիրքորոշման համատեքստում։

 

288