Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ, ՀՀ ազգային հերոսի կոչում ստացած Նիկոլայ Ռիժկովը։ Ռիժկովը ծնվել էր 1929թ.։ ԽՍՀՄ վարչապետ է եղել 1985-91թթ. Գորբաչովի օրոք։ Ռիժկովը 94 տարեկան էր։ 

1986 թվականին ղեկավարել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման շտաբը, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները համակարգող համամիութենական ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։

2023 թ. նա հեռացել էր Դաշնային խորհրդից` հաշվի առնելով իր տարիքը, իսկ դրանից առաջ վաղաժամ հրաժարական էր տվել Բելգորոդի մարզի սենատորի պաշտոնից։

680