Կառավարության որոշմամբ՝ քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում մարտից մի շարք դեղեր չեն կարողանալու գնել առանց էլեկտրոնային դեղատոմսի։
Վարչապետը Կառավարության նիստում նշեց, որ անհաժեշտության դեպքում հնարավոր է հետագծելությամբ ստուգել դեղատոմս դուրս գրած բժշկի և դեղատան կապը․ «Նաև օբյեկտիվ խնդիրներ կան, որովհետև բժիշկներ կան, որ համոզված են կոնկրետ դեղի ազդեցության հարցում։ Թվայնացումը մեզ հնարավորություն է տալիս ստուգել ինչն է ճիշտ, ինչը չէ»։
ԱՆ փոխնախարար Արտակ Ջումայանը նշեց, որ դեղատոմսը դուրս է գրվելու ազդող նյութով, այլ ոչ բրենդային անվանումներով, և պացինետը հնարավորություն կունենա ընտրելու, որ դեղն է ուզում ըստ գումարի մատչելիության․ «Մենք խզել ենք կապը բժշկի հետ, որպեսզի չլինեն ուղղորդումներ», - ասաց նա, նշելով, որ նաև կտեսնեն, թե ինչ կողմնակի ազդեցություն է ունեցել կոնկրետ դեղը։
Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ այդ դեղերը հիմնականում հակաբիոտիկներ են, հակասնկային, հակավիրուսային, իմունային շիճուկներ։