Այսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ Վիգեն Դուրյանը ծառայությունից տուն գնալիս Տիչինայի փողոցում աղբամանների մոտ նկատել է հինգ երեխայի, որոնց վարքագիծը կասկած է առաջացել։ Մոտենալով երեխաներին՝ Դուրյանը նկատել է, որ նրանք նռնակի նմանվող առարկայի հետ են խաղում, ինչից հետո երեխաներին տարհանել է նշված վայրից, ապա դեպքի մասին տեղեկացրել ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին:

Դեպքի վայր ժամանած քրեագետը վնասազերծել է նռնակը և այն տեղափոխել անվտանգ վայր:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են՝ ինչ հանգամանքներում է նռնակը հայտնվել աղբամանների մոտ:

1406