Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 14-19-ը մայրաքաղաքում անցկացվող «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ջանքերով շուրջ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում այս մրցաշարն ընդգրկվել է եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացույցային պլանում:

Մարզական միջոցառումների նման մակարդակով անցկացումն ամրապնդում է մեր քաղաքի հեղինակությունն ու բացում նոր հորիզոններ՝ մարզաձևերի զարգացման, մարզիկների աճի և մարզական մշակույթի տարածման համար»,- գրել է քաղաքապետը:

135