«Բնակարանային մատչելիության ապահովման» ծրագրից օգտվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիները, բոլոր  մեր հայրենակիցները՝ անկախ նրանից, թե երբ են տեղահանվել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

 

«Այսինքն՝ սկսած 2020 թվականի պատերազմից հետո, այդ պահին կամ դրանից որոշ ժամանակ անց, ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր մարդիկ հնարավորություն կունենան օգտվել այս ծրագրից, թերևս բացառություն կլինեն ԼՂ-ից տեղահանված այն անձինք, ում համար արդեն ունեցել ենք և իրականացնում ենք բնակարանային ապահովման ծրագիրը»,- ասաց Խաչատրյանը։

Դավիթ Խաչատրյանը նկատի ունի ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները, որոնք արդեն օգտվում են ծրագրից, որտեղ շահառուները շուրջ 3760 ընտանիքներ են, որոնց մեծամասնությունն արդեն ապահովված է բնակարանով:

«Բնակարանային մատչելիության ապահովման» ծրագրից օգտվելու համար կարևոր նախապայման է ՀՀ քաղաքացի լինելը:

 

3643