«Ջուլիս» ռեստորանի գործունեության կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, ռեստորան «Ջուլիս») իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։
Մասնավորապես՝ շտկված են եղել ոչ միայն արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, այլև՝ ստուգման ընթացքում վերցված մարինացված սաղմոն ձկան և «Հոլանդեզ» սոուսի նմուշների լաբերատոր փորձարկման արդյունքներն են փաստել, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
06 Մարտ, 2024 15:55
624
12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա. «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է
14 Փետրվար, 2024 22:22
Ջանով ու ջերմությամբ իր դռներն է բացել «Երևան Ջան» ռեստորանը. նոր «համով» հասցե՝ մայրաքաղաքի սրտում
17 Սեպտեմբեր, 2026 19:45
«Երևան Ջան»․ նոր հասցե՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք
17 Սեպտեմբեր, 2026 15:19
Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը
20 Օգոստոս, 2026 20:01