Հունաստանը կհամագործակցի Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը. այս մասին Neftemporiki-ին տված հարցազրույցում ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

Անօդաչու թռչող սարքերի և հակադրոնների համակարգերի տեխնոլոգիական զարգացումները փոխել են գլոբալ պատերազմ վարելու ձևը, ասել է նա:

«Վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ ես մանրամասնորեն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում դրանց կիրառման մասին։ Հիշեցնեմ, որ սա այն երկիրն է, որի զինված ուժերը հարձակման են ենթարկվել բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչու սարքեր։ Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում և հաշվի կառնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,- ասաց նա։

Նա հավելել է, որ Հունաստանը գիտակցում է այդ տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է նոր էկոհամակարգի շրջանակներում այս ոլորտում իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ։

«Մենք արագ կաշխատենք այս ոլորտում առկա բացը մեր հարևան երկրների հետ կամրջելու, ինչպես նաև Հունաստանի տարածքը ծածկող հակադրոնային գմբեթ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նա։

437