ԵՄ, ԵԱՏՄ՝ դրանք Սահմանադրությանը հավասար թեմաներ են, որովհետև իշխանությունը կարող է պատկերացում ունենալ, բայց որոշում կայացնողը ժողովուրդն է, որովհետև այդ հարցերը կարող են լուծվել միայն հանրաքվեի միջոցով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

«Մենք այս իրադրության մեջ քննարկում ենք ամենատարբեր սցենարներ և այդ սցենարների մեջ երբ որ պատրաստի առաջարկ կունենանք, հանրությանը այդ առաջարկով հանդես կգանք: Այդ հարցերն ու այդ թեմաները վակուումի մեջ չեն և փոխկապակցվածություններ ունեն ամենատարբեր հարցերի հետ: Հայաստան-Իրան հարաբերությունները, որ մեզ համար շատ կարևոր են և ունեն ռազմավարական նշանակություն, Հայաստան-Վրաստան հարաբերությունները, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան- Թուրքիա հարաբերությունները և այդպես շարունակ»,- ասաց վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աքսիոմների ռեժիմը պետք է  փոխարինվի թեորեմների ռեժիմով:

 

Մանրամասները տեսանյութում  

 

676