Էրեբունին՝ Հայաստանի բասկետբոլի սուպերգավաթակիր
![](https://araratnews.am/admin/images/1710244292.jpg)
Օլիմպավանում անցկացվել է Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի սուպերգավաթի խաղարկությունը:
Միմյանց հետ մրցել են ՀՀ նախորդ մրցաշրջանի հաղթող «Ուրարտուն» և ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող «Էրեբունին»:
Դիտարժան պայքարի արդյունքում «Էրեբունին» 99:84 հաշվով հաղթանակ է տարել և դարձել Հայաստանի սուպերգավաթակիր:
12 Մարտ, 2024 15:51
390