Հիմնանորոգվում է Երնջատափ-Շողակն ճանապարհի մի հատվածը, բարեկարգվում՝ քայքայված կամուրջը
![](https://araratnews.am/admin/images/1720438239.jpg)
Հիմնանորոգվում է Երնջատափ - Շողակն ավտոճանապարհի մի հատվածը։ 3.4 կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզում և միմյանց է կապում Երնջատափ ու Շողակն բնակավայրերը։
Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը‚ տեղադրվել են ջրթող վաքերը‚ կատարվում են ճանապարհի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման աշխատանքները։ Որոշ հատվածներում իրականացվում է ասֆալտապատում։
Վերանորոգվում է նաև ճանապարհին առկա քայքայված կամուրջը։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
08 Հուլիս, 2024 19:30
255