Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վիճակագրական տվյալների համաձայն` 2024 թ. Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատությամբ 40.9 տոկոսով պակաս: 2024 թ. այրվել է 13 հա տարածք՝ նախորդ տարվա համեմատությամբ 79.7 տոկոսով պակաս: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Անտառային հրդեհները լինում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական պատճառներով։ Դրանք կարող են մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին, հասարակությանը և տնտեսությանը:

Անտառային հրդեհների վերացման գործընթացը բազմաշերտ գործողությունների համալիր է: Հրդեհները կարող են արագ տարածվել, ինչի պատճառով էլ դժվար է դրանք վերահսկելը:

Հրդեհների վերացման փուլերն են տարածման կանխումը, մեկուսացումը, մարումը և հսկողությունը:

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում արգելվում են`

- վառել խարույկ արգելված վայրերում,

- լքել անտառը առանց համոզվելու, որ խարույկը մարված է,

- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,

- ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,

- շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներ,

- կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից),

- արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ,

- թողնել դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր:

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները․ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրությունում։

84