Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 10-11-ը:

 

Բացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 8-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, պետական սահմանն ապօրինի հատելու
  • 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 6 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 5 դեպք՝ խարդախության,
  • 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման ու փաստաթղթեր կեղծելու
  • 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հողը փչացնելու:

Բացահայտվել են նաև՝ մարդու առևանգման, ավազակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, լրտեսության, ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ինքնիրավչության, դատական ակտը չկատարելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենք կրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի համար վտանգ ներկայացնող առարկաներ պահելու դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • անձնական ունեցվածքի գողության` 2 դեպք,
  • բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

 

Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։

 

Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու՝ 4 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

160