Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ հուլիսի 6-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում գործող հեղուկ գազի լիցքավորման կետում վիճաբանություն է տեղի ունեցել, և կա վիրավոր քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում ոստիկանները, պարեկները ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, գազալցակայանի ապակին և ՀԴՄ սարքը կոտրված։

Պարզվել է, որ վիրավորն Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Գ.-ն է։

Այդ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Ջոնիկ Ն.-ն իր վարած ռուսական համարանիշներով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է «ԵԴԵ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայան, որտեղ վիճաբանություն է սկսվել նրա և գազալցակայանի աշխատակիցիների՝ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Պաշտիկ Գ.-ի, նրա եղբոր, հիվանդանոց տեղափոխված Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Գ.-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Ս.-ի միջև, որի ընթացքում հնչել են հայհոյանքներ, ու Ջոնիկ Ն.-ն հեռացել է։

Մոտ 15 րոպե անց գազալցակայան է ժամանել Ջոնիկ Ն․-ի որդին՝ Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Ռոմիկ Ն.-ն, որը բղավելով մոտեցել է աշխատակիցներին՝ ասելով՝ «ում հորն եք խփել, արա՛», ապա իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածներ է հասցրել Արմեն Գ.-ի մեջքին և կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

118