Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են մայիսի 30-ին Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից որոշ հանգամանքներ։ Մասնավորապես ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 4-րդ գյուղից դեմքի հատվածում վնասվածք ստանալու հետևանքով «ձախ հոնքի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, և բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 31-ամյա Հունան Հ․-ն է:

Նա մայիսի 30-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, 4-րդ գյուղում շանը ավտոմեքենայի տակ գցելու համար Դավիթ Դ․-ն իր մի քանի ընկերների հետ «Լադա» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներով գնացել է Հաղթանակ թաղամասի սկզբնամասում գտնվող ավտոլվացման կետ, որտեղ վիճաբանել են 67-ամյա Հարություն Պ.-ի, 31-ամյա Կարեն Հ.-ի, 32-ամյա Դավիթ Պ.-ի, 40-ամյա Վահե Պ.-ի և այլ անձանց հետ, որտեղ Հունան Հ.-ն ձախ հոնքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։

Պարզվում է Հաղթանակ թաղամասում նշված վիճաբանութան ժամանակ հետիոտներ մորն ու նրա երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

85