Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը:

 

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 7 դեպք՝ խարդախության,
  • 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության,
  • 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 4-ական դեպք՝ ինքնավնասման և սառը զենքի հայտնաբերման,
  • 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, կողոպուտի, թմրանյութի իրացման և փաստաթղթի կեղծիքի,
  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման և պետական սահմանն ապօրինի հատելու։

Բացահայտվել է նաև բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի շրջանառության, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, հարկեր, տուրքեր չվճարելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, հողը փչացնելով՝ անզգուշությամբ վնաս պատճառելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • անձնական ունեցվածքի գողության` 4 դեպք,
  • բնակարանային գողության և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է ապօրինիպահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 3 մարդ զոհվել է,

20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

75