Հրդեհ Վեդի քաղաքում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, բակում գտնվող էլեկտրական հեծանիվը, գույք, խորդանոցի դուռը և վնասվել են պատուհանների ապակիները։
Փրկարարներն իրականացրել են տարածքում թափված վառելիքի լվացման աշխատանքներ։
09 Հուլիս, 2025 16:36
97