Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր և Բաղաբերդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ (Արտաշատի ԳԲԿ-ն սնող կողմնատար-գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, Այգեզարդ, Քաղցրաշեն, Այգեպատ, Շահումյան, Ոստան, Տափերական, Գինեվետ, Նոր Ուղի բնակավայրերի գազասպառողների, «Վ․Կ․ Գրուպ-5», «Վ․Կ․ Գրուպ», «Գար Լուս», «Նատուռալ Գազ», «ԱՐԱՇԱԳ», «ԳԱ-ԳԱ-ԷՏ», «ԲՈՒԱՏ», «Լիգա», «ՄԱՅ ԱՐԳ», «Ռուբադա», «Շահումյան գազ» ՍՊԸ-ներիի ԱԳԼՃԿ-ների, «Սպայկա» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության (Շահումյան), «Գործիքագործ» ԲԲԸ-ի, «Ոստան» գինու գործարան ՍՊԸ-ի, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի, «Վան 777» ՍՊԸ-ի, «Մակարյան Սմբատ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արջհովիտ և Նոր Խաչակապ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Ույծ, Բռնակոթ, Շաքի, Իշխանասար բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

265