Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։10-ի սահմաներում «Opel» մակնիշի ավտոմեքենան Բարձրաշեն բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 3 ծառերի, ապա ճանապարհի եզրին տեղադրված բետոնե արգելապատնեշին և ամբողջությամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են չափահասները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, անչափահասը՝ «Մուրացան մանկական հիվանդանոց»։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

94