Հիմնանորոգվել է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիմնանորոգվել է Տ-1-62 /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի առաջին 3.4կմ հատվածը։ Ճանապարհը գտնվում է Ապարանի տարածաշրջանում, այն սկսվում է Երնջատափ բնակավայրից եւ հասնում մինչեւ Շողակն բնակավայրի կենտրոնական մասը։ 3.4կմ-ի մոտ 800մ հատվածում կատարվել է մակերեսային մշակում, մյուս հատվածներում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
31 Հունվար, 2025 14:46
151