ՃՏՊ Աշտարակ քաղաքի սկզբնամասում. կա տուժած
Մարտի 12-ին, ժամը 18։06-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1972 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Փրկարարները տեղի ուժերի հետ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։
13 Մարտ, 2024 01:53
757
ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ
26 Հունիս, 2026 21:00
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24 Մայիս, 2026 21:50
ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
23 Մայիս, 2026 15:43
«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով
15 Հոկտեմբեր, 2026 22:37
Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակի վերելակը խափանվել է․ 20 մարդ է արգելափակվել դիտահարթակում և ռեստորանում
03 Հոկտեմբեր, 2026 18:11
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
22 Սեպտեմբեր, 2026 00:15
Ծանոթացե՛ք Երևանի 2750-ամյակի այգում «Քաղաքային կենսաբազմազանության գոտու» հոկտեմբերի 24-ի ծրագրին
23 Հոկտեմբեր, 2026 13:58
Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր
23 Հոկտեմբեր, 2026 13:29
Բնապահպանական միջոցառումներ՝ 2750-ամյակի այգում
22 Հոկտեմբեր, 2026 13:54