
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ երկարատև տարիների հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։
Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով քարտուղարի խոսքերը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են անվտանգության համար ավելի լայն իմաստով։ Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից»,- գրել է Ստոլտենբերգը սոցցանցում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի։ Այնտեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։