Ստոլտենբերգը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի զենքով ռուսական ավիաբազաներին հարվածելուն

Կիև տեղափոխված ՆԱՏՕ-ի զենքերն անմիջապես դառնում են Ուկրաինայի սեփականությունը, ուստի Կիևը պետք է կարողանա դրանք օգտագործել՝ հարվածներ հասցնելու համար օրինակ՝ «ռուսական ավիաբազաներին»։ Նման հայտարարություն է արել այսօր՝ մայիսի 27-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա նշել է․ «Եկել է ժամանակը դիտարկելու ներկայիս որոշ սահմանափակումների վերացումը։ Մենք տեսնում ենք, որ Խարկովի մարզում առաջնագիծն ու սահմանը գործնականում համընկնում են, և Ուկրաինան ի վիճակի չէ հարձակվելու ռուսական տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Սա նշանակում է, որ ուկրաինացիների ձեռքերը կապված են։ Նրանք հարձակման են ենթարկվում Ռուսաստանի տարածքից և չեն կարող արձագանքել զենքի կիրառման առկա սահմանափակումների պատճառով»։
27 Մայիս, 2024 21:13
529