ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այցով ժամանել է Վրաստան։ Թբիլիսիում նա բանակցություններ կվարի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Նախատեսվում է Կոբախիձեի եւ Ստոլտենբերգի համատեղ մամուլի ասուլիսը։

Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Ստոլտենբերգն արդեն այցելել է Ադրբեջան։ Թբիլիսիից Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը կմեկնի Երեւան։

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ գլխավոր ուղերձը, որը նա մտադիր է փոխանցել Վրաստանին, «բարեփոխումների կարևորությունն է»։

450