Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքում է Չինաստանի տարածքային պահանջներին
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջեյսվալը «անհեթեթ» է անվանել Չինաստանի պաշտպանության նախարարության մեկնաբանությունները հյուսիսարևելյան Արունաչալ Պրադեշ նահանգի սեփականության մասին:
Դիվանագետի խոսքով՝ Հնդկաստանի ԱԳՆ-ն ի գիտություն է ընդունել Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունները, «որն անհեթեթ պնդումներ է արել հնդկական Արունաչալ Պրադեշ նահանգի տարածքի վերաբերյալ»։ Նրա խոսքով՝ այս առնչությամբ չհիմնավորված փաստարկների կրկնությունը «ոչ մի հիմնավորում չի տալիս նման պնդումներին»։
«Արունաչալ Պրադեշը եղել է, կա և միշտ կլինի Հնդկաստանի անբաժանելի մասը: Նրա ժողովուրդը կշարունակի օգուտ քաղել մեր զարգացման ծրագրերից և ենթակառուցվածքային նախագծերից»,- ասել է Ջեյսվալը:
19 Մարտ, 2024 18:20
830
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ. 15 մարդ մահացել է, 27-ը՝ տուժել
18 Հոկտեմբեր, 2026 16:00
Հնդկաստանն Ուկրաինայի հրադադարի երեք կետանոց ծրագիր է առաջարկել․ Hindustan Times
07 Հոկտեմբեր, 2026 13:19
Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ․ Հնդկաստանի ԱԳՆ
08 Սեպտեմբեր, 2026 16:43
Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները
16 Հոկտեմբեր, 2026 20:31
Բայրամովը Չինաստանի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
15 Հոկտեմբեր, 2026 10:33
Չեմ հավատում, որ Ռուսաստանը և Չինաստանը օգնում են Իրանին․ Թրամփ
13 Հոկտեմբեր, 2026 10:17