Մարտունի-Երևան երթուղին սպասարկող 15 ուղևորով մեքենան կողաշրջվել է
Մարտի 19-ին՝ ժամը 16:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 34-րդ կմ-ին Մարտունի-Երևան երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ. և 15 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
19 Մարտ, 2024 23:57
2093
Կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրա
04 Հուլիս, 2026 12:27
Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը
27 Ապրիլ, 2026 15:29
Վթարի է ենթարկվել Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ կան վիրավորներ
15 Ապրիլ, 2026 20:51
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
25 Հուլիս, 2026 19:52
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը
27 Հունիս, 2026 11:50
Երևան-Երասխ ճանապարհին ավազով բարձված բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել
29 Նոյեմբեր, 2025 15:32