Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա համեմատ ավելացրել է փոսերը վերացնելու աշխատանքներին տրամադրվող բյուջեն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

«Սիրելի՛ երևանցիներ, վերջին շրջանում նկատվում է աճող անհանգստություն Երևանում առկա փոսերի վերաբերյալ։ Դրան անդրադառնալով՝ ցանկանում ենք նշել, որ Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա համեմատ ավելացրել է փոսերը վերացնելու աշխատանքներին տրամադրվող բյուջեն, և արտաքին խոչընդոտ հանդիսացող եղանակային պայմանների բարելավվելուն պես նախատեսվում են դրանք վերացնելուն ուղղված լայնածավալ աշխատանքներ։

Երևան քաղաքը պարտավորվում է՝ իր պարտականությունների և լիազորությունների շրջանակում, ապահովել բարեկարգ և անխոչընդոտ ճանապարներ Երևանում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է գրառման մեջ։

Փամբուխչյանը գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել։

644