Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին:

«Մենք «Ռեալն» ենք և չենք վախենում «Մանչեսթեր Սիթիից»։ Նախորդ տարի նրանք դուրս թողեցին մեզ, իսկ այժմ մենք վրեժխնդիր կլինենք։ Լավագույնը լինելու համար պետք է հաղթել հենց լավագույններին։ Հանդիպում առ հանդիպում կպատրաստվենք հունիսին տիտղոս նվաճելու համար»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Մադրիդում, իսկ պատասխան խաղը` ապրիլի 17-ին Անգլիայում։

Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողեց «Ռեալին»` ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5-1 հաշվով։

772