
Էլեկտրոնային և օպտիկական նյութերի հետազոտական կենտրոնի, Նյութագիտության ազգային ինստիտուտի ճապոնացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին՝ ադամանդի վրա հիմնված տրանզիստորը: Սարքը ունակ է աշխատելու շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում և գործնականում չի պահանջում սառեցում, համեմատած սիլիցիումի անալոգների հետ: Հետազոտությունը հրապարակվել է Advanced Science (AdvSci) գիտական ամսագրում։
Փորձագետների կարծիքով՝ ադամանդե կիսահաղորդիչը կարող է աշխատել 300°C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում, մինչդեռ սիլիցիումի վրա հիմնված պրոցեսորների համար սահմանաչափը 100°C է:
Նախագծի շրջանակներում գիտնականները ստեղծել են տրանզիստոր երկու՝ ֆոսֆորի խառնուրդ պարունակող չմշակված ադամանդե շերտերով կամ, ավելի պարզ ասած, շերտերին տարր ավելացնելը անհրաժեշտ է հաղորդունակությունը բարձրացնելու համար: Այս կերպ ձևավորվում է ազատ էլեկտրոններ կրող n-ալիքային շերտ, որը սովորական չիպի մեջ փոխարինում է սիլիցիումի շերտին։
Երբ շերտով անցնում են բավականաչափ քանակի էլեկտրոններ, նրանք միացնում են երկու բեևեռները: Ինչն էլ փակում է շղթան՝ սարքը փոխանջատելով 1-ից 0:
Հեղինակների կարծիքով՝ իրենց ստեղծած սարքը գոյություն ունեցող անալոգների շարքում ապահովում է ամենաբարձր կայունությունն ու հաղորդունակությունը չափազանց բարձր ջերմաստիճանների դեպքում:
Գիտնականների կարծիքով՝ չմշակված ադամանդից պրոցեսորները կկիրառվեն տեխնիկական սարքերում, որոնք գտնվում են ամենախիստ պայմաններում, այդ թվում՝ տիեզերքում: Դրանք կարող են օգտագործվել նաև էլեկտրական մեքենաներում և այլ սարքերում: