Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի տարբերանշանը:

«Նոր տարբերանշան, նոր դարաշրջան»,- գրել է կազմակերպության մամուլի ծառայությունը:

2024-25 մրցաշրջանից Ֆրանսիայի առաջնությունը կոչվելու է McDonald’s Լիգա 1:

Հանրահայտ ամերիկյան բրենդը Ֆրանսիայի առաջնության նեյմինգային իրավունքի համար վճարելու է տարեկան 20 միլիոն եվրո: Գործող գործընկեր Uber կազմակերպությունն այժմ վճարում է 15 միլիոն եվրո:

462