Ազգային Անվտանգությունը  հայտարարություն է արել, թե ինչ միջոցառման  համար ինչու է արգելափակված: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ արձագանքելով մամուլի հայտարարությունների՝ Կիրանց մուտք գործելու վերաբերյալ:

 

Նա նշեց, որ այդ հայտարարությունում հարցերի պատասխանները կան:

Անդրադառնալով լուրերին, թե  Կիրանցում սննդի մատակարարման խնդիր կա, Վահե Ղալումյանն ասաց. «Սուտ է, սուտ, սուտ: Մարզպետարանի աշխատակազմը հայտարարությամբ է հանդես եկել, նման բան չկա,»,- ասաց նա և նշեց, որ Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե քննարկվել է արդյոք Գալստանյանի առաջնորդած շարժման կոնսոլիդացիան՝ Փաշինյանի հրաժարականի շուրջ, Ղալումյանն ասաց, որ կոնսոլիդացիա չի լնելու: «Չի քննարկվել նման բան»  ես գիտեմ, որ նախաձեռնել են նման բան, բայց չսկսեցին, թե ինչո՞ւ, իրենց կարող եք հարցնել»:

Նա նշեց, որ երբ Բագրատը կորոշի, որ վերջնականապես զբաղվում է  քաղաքականությամբ, նոր  առաջարկները կքննարկեն:

428