
Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա անունը, որը այս պատեազմին մասնակից ահաբեկիչների հիմնական առաքիչներից մեկն է։ Այս մասին Ֆեյսբուքիր իր էջում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:
« Իրականում դա կեղծանուն է` արաբերենից թարգմանաբար «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ այս տականքի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ» հորջորջվող ահաբեկչական հրոսակախմբի պարագլուխն է։
Ի դեպ, սրան շանսատակ են ուզում անել նաև բարեկամ Սիրիայի հատուկ ծառայությունները, ինչպես նաև սիրիացի քրդերը և արաբական որոշ գյուղերի բնակիչներ, ինչը լայն դաշտ է բացում փոխադարձ գործակցության համար։
Բայց ամենահետաքրքրականը այս ահաբեկչի գրասենյակի սեղանի հաշվիչ մեքենան է՝ քանզի սրա նմանների աստվածն իրականում փողն է»։ Ոսկանյանը գրառումը մակագրել է #շանսատակ_ենք_անելու հեշթեգով:
Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա...
Опубликовано Vardan Voskanyan Пятница, 6 ноября 2020 г.