Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի։

«Որևէ մեկին մի հավատացեք, որ մենք ուզում ենք կռվել, մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այս մասին: «Եթե խաղաղություն եք ուզում, պատրաստվեք պատերազմի»,- ես չեմ, որ դա ասել եմ: Սա շատ ճիշտ է ասված»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի օրը Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ։

Բելառուսի նախագահի խոսքով, հանրապետությունում իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։

«Եթե այնտեղից (եթե ոչ բարեկամ երկրներից) ինչ-որ մեկը հաչում և քննադատում է մեզ, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է»,- ասաց նա։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը ոչ մեկին չի սպառնում։ «Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք, մենք ուրիշի հողը չենք ուզում, Աստված տա, որ սա մշակենք»,- ընդգծել է նա։

627