
Երգչուհի Նառայի դուստրը` Էլեոնորան, Instagram-ի միկորբոլգի իր էջում հայտնում է, որ մայրը և հայրը լավ են:
Նշենք, որ սիրված երգչուհին և նրա ամուսինը այս պահին գտնվում են Բեյրութում:
Դուստրը տեղեկացնում է նաև, որ ծնողներին ոչինիչ չի պատահել, վնասվել է միայն տունը:
«Փառք Աստծո, մամաս, պապաս լավ են։ Իրենց ոչ մի վնաս չի եղել, մեր տունն է վնասվել շատ քիչ»,- գրել էէ նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, «Ֆեյսբուք»-ի իր էջում Նառայի` Բեյրութում գտնվելուն անդրադարձել է նաև երգահան, պրոդյուսեր Անիտա Հախվերդյանը` նշելով, որ ինքն է համոզել, որպեսզի վերջինս գնա Բեյրութ:
« Աղոթեք Պէյրութի համար ։
Ապահով եղեք ընկերներ ջան ։
Նառան իմ մտքում է»,-գրել է Հախվերդյանն ու մեկնաբանություններում ավելացրել`
« Լեզուս փափանձվեր, ես էի համոզում, որ գնա Բեյրութ»,-գրել է նա` ի պատասխան Արա Թորոսյանի մեկնաբանությանը:
«Ում՞ էինք մի կտոր հաց տվել»,-ասված է Թորոսյանի մեկնաբանության մեջ: