Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հերթական անգամ Երևանում համերգային ծրագրով հանդես է եկել հանրահայտ երկգիչ Վալերի Մելաձեն։ Վալերի Մելաձեի համերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարելի է համարել տարվա ամենանշանակալի երաժշտական իրադարձություններից մեկը, որն անցել է լեփ- լեցուն դահլիճում։

Սակայն ինչն է ավելի ուշադրության արժանի Մելաձեի համերգի առումով։ Հանրահայտ երգչի համերգին ներկա հանդիսատեսների մեծ մասը եղել են զբոսաշրջիկներ։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Երևանը դառնում է ժամանցային միջոցառումների տարածաշրջանային կենտրոն։ Հանրահայտ երգիչների համերգները խոշոր իրադարձություններ են ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։

Մեծ համերգները, լինի դա էստրադային, թե՛ դասական երաժիշտների և երգիչների կատարմամբ, Երևանը մի քանի օրով դարձնում են խոշոր զբոսաշրջային կենտրոն։ Հազարավոր երկրպագուներ այդ համերգների ժամանակ ժամանում են Երևան, ինչն էլ իր հերթին մեծ տնտեսեական էֆեկտ է գեներացնում։  

Երևանը վերջին տարիներին հաճախ է բազմաթիվ հայտնի երգիչների և երաժիշտների հյուրընկալում, որոնց ելույթները դիտելու և լսելու համար հարևան երկրներից հազարավոր մարդիկ են գալիս։ Իսկ դա նշանակում է, որ հազարավոր զբոսաշրջիկներ սկսում են գումար ծախսել Երևանում։ Նրանք բացի համերգային միջոցառմանը ներկա գտնվելուց՝ օգտվում են նաև երևանյան ռեստորաններից, հյուրանոցներից, ժամանցի և հանգստի այլ վայրեից, ինչը տնտեսական և ֆինանսական առումով լրացուցիչ խթան է թե՛ պետության, թե՛ բիզնեսի համար։

Այս առումով թերևս կարևոր է, որպեսզի նման միջոցառումները նաև պետության ուշադրության կենտրոնում լինեն։ Բայց առավել կարևոր է նաև հանրային ճիշտ ընկալումներն ու տնտեսվարողների ճիշտ քաղաքականությունը։

Հանրահայտ երգիչների համերգները հազարավոր զբոսաշրջիկներ են բերում Հայաստան, այս առումով կարևոր է, որպեսզի ծառայություններ մատուցող տնտեսվարողները նաև խելամիտ գործունեություն իրականացնեն և ոչ թե առաջնորդվեն արագ հարստանալու մոլուցքով։

Ճիշտ է համերգների համար Երևան ժամանած օտարերկրացիները մայրաքաղաքում անցկացնում եմ առավելագույնը մեկ կամ երկու օր, սակայն անհրաժեշտ է, որպեսզի նրանք հաջորդ անգամ ևս ցանկություն ունենան գալ Երևան։ Եվ ամենակարևորը՝ այդ համերգները էապես բարձրացնում են նաև Հայաստանի ճանաչալեիությունը, ինչն ըդնհանուր առմամբ նպաստում է զբոսաշրջության աճին՝ իր բոլոր դրական հետևանքներով։

Zarkerak.am

306