Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Նոյեմբերի վերջին շաբաթը այցելեցի Սյունիք, հանդիպեցի գործունեություն իրականացնող՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ: Արձանագրեցինք, որ Սյունիքում կյանքը բուռն է, շատ լավ զարգանում է: Անկախ այն հանգամանքից, որ որոշ միջազգային կայքերում և դեսպանությունների էջերում Սյունիքը նշված է կարմիր գծով, ինչի հետ կապված մենք շատ ակտիվ աշխատում ենք»,- այս մասին իր պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
Գևորգյանը հավելեց, որ գրություններ են ուղարկել ԱԳՆ, որպեսզի նրանք նույնպես աշխատեն այդ կարմիր գծերը կայքերից հեռացնելու ուղղությամբ:
«Ասեմ, որ հյուրատների գները շատ մատչելի են և հնարավոր է հանգիստը անցկացնել Սյունիքում, ունենալ նոր փորձառություն, բացահայտել նոր վայրեր»,- նշեց նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում