Լրագրողական հետաքննությունների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների եւ սոցիոլոգիական հարցումների արդյունքում հայտնի են դարձել 2023թ․-ի բարեխղճ հանրային ծառայողների, իրենց ոլորտում առաջատար գործարարների ու կազմակերպությունների անունները։

«Որակի նշան» կազմակերպության «Տարվա հանրային ծառայող», «Տարվա ապրանքանիշ», միջազգային «Որակի նշան-Դուբայ» «International Quality mark Dubai 2023» ամենամյա մրցանակաբաշխությանը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին բիզնես աշխարհի ամենաշքեղ կենտրոններից մեկում՝ Դուբայում, հնչեցին տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած կազմակերպությունների, ընկերությունների, հանրային ծառայողների և ուղղակի իրենց ոլորտի նվիրյալների անունները։ Միջոցառմանը ներկա էր Արաբական Միացյան Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։

Դուբայ հրավիրված հանրային ծառայողներն, հայ գործարարներն ու մեկ տասնյակից ավել կազմակերպություններն ոչ միայն ստացան իրենց միջազգային հեղինակության «Որակի նշան» մրցանակներն ու պատվոգրերը, այլեւ հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց գործունեությունը երկրի սահմաններից դուրս։

Այսպես, «Տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող, միջազգային որակական չափանիշների համապատասխան բազմապրոֆիլ գործունեություն ծավալող ընկերություն» անվանակարգում

«Գրան պրի» մրցանակը ստացավ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը, ի դեմս սեփականատեր եւ հիմնադիր Նարեկ Նալբանդյանի։

«Մարզային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ աշխատանք, բարձր վարկանիշ ունեցող մարզպետ» անվանակարգում «Որակի նշանին» արժանացավ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը այս տարվա «Համանքային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ աշխատանք, մեծ վստահություն ձեռք բերած տարվա հանրային ծառայող, համայնքի ղեկավար» անվանակարգի հաղթողն էր․ արժանացավ տարվա «Որակի նշանին»։

Կառուցապատման ոլորտի զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող «Տարվա լավագույն եւ առաջատար կառուցապատող ընկերություն» անվանակարգի հաղթողը

«ԱՐՄ Կոնստրակտ» ընկերությունն էր։

«Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման առաջատար և լավագույն ընկերություն, տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգում «Որակի նշանին» արժանացավ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։

«Որակի նշան 2023» ընկերության մրցանակակիր դարձան նաեւ՝ «Վի Տելեկոմ» ընկերությունը՝«Տարվա առաջատար կապի և հեռահաղորդակցության օպերատոր» անվանակարգում,

«Բաղրամյան ալրաղաց գործարանը»՝

«Ալյուրի արտադրության մեջ որակական բարձր չափանիշներ ապահովող, տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող» անվանակարգում,

«Տարվա ամենաարագ զարգացող և առաջատար արևային կայանների ընկերություն>>անվանակարգում՝ «ITAL SOLAR» ընկերությունը,

«PRESTIGE»ամսագիրը՝ «Տարվա առաջատար և լավագույն ամսագիր» անվանակարգում,

«Ցենտրալ Ռեզիդենտ» կառուցապատող համալիրը, որպես Արմավիրի մարզում կառուցապատման ոլորտում մեծ ներդրում ունեցող ընկերություն,

«Ծիրան» սուպերմարկետների ցանցը

«Սպասարկման ոլորտում տարվա առաջատար և լավագույն սուպերմարկետների ցանց» անվանակարգում, ի դեպ «Ծիրանը» այս տարի նշում է իր հիմնադրման տասը տարին։

«Որակի նշան Դուբայ 2023» մրցանակակիրներ դարձան նաեւ

«Օստ-Շին» ընկերությունը՝ «Անկախությունից ի վեր ամենամեծ նախագծեր իրականացնող լավագույն և առաջատար շինարակական ընկերություն>> անվանակարգում։

«Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամը՝

«Երիտասարդ, առաջադեմ և բարձր վարկանիշ ունեցող բժշկական ակադեմիա» անվանակարգում,

«Տարվա լավագույն կին գործարար» ճանաչվեց «Դայմոնդ Սթայլ» ընկերության հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը,

Իջևանի գինու, կոնյակի գործարան «Որակի նշանի» արժանացավ «Գինու արտադրության մեջ բազմազանություն և աննախադեպ ծավալներ ապահովող, որակական բարձր չափանիշներ ապահովող, տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող, համտեսման արդյունքում հաղթող գինի» անվանակարգում,

«Պրոֆեսիոնալ գործունեություն, ծառայությունների բարձր որակի ապահովում, տարվա առաջատար ստոմատոլոգիական կլինիկա» ճանաչվեց «Yerevan Dental Clinic» ստոմատոլոգիական կլինիկան,

«Տարվա լավագույն նախագծային շինարարական ընկերություն» անվանակարգի «Որակի նշանը» տրվեց «ՄալխասյանՇին» ընկերությանը,

«Ժամանակակից արվեստը իր մեջ կրող արվեստագետ» անվանակարգում «Որակի նշան» ստացավ

բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ-հոգեբան Սոնա Վանը։ «Որակի նշան» մրցանակաբաշխության մրցանակակիրներ դարձան նաեւ

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան՝

«Տարվա լավագույն և առաջատար հասարակական կազմակերպություն» անվանակարգում,

«Ավագյան» ճարտարապետական արվեստանոցը՝ «Տարվա լավագույն և առաջատար ճարտարապետական արվեստանոց» անվանակարգում,

«ՌՈՅԱԼ ԹՐԱՎԵԼ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը՝ «Զբոսաշրջության ոլորտում առաջատարի դիրք զբաղեցնող, որակական չափանիշները պահպանող տուրիստական ընկերություն» անվանակարգում,

«ԲաղրամյանՇին» ընկերություն՝ «Հուսալի որակ և անվտանգ շինություններ ապահովող ընկերություն» անվանակարգում, «ԱՆԻ ԱՎԴԱԼՅԱՆ» ԻՄԻՋ-ԿԵՆՏՐՈՆԻ հիմնադիր տնօրեն Անի Ավդալյանը՝ «Նորաձևության մեջ յուրօրինակ շունչ հաղորդող» անվանակարգում ։Միջոցառման ռեժիսոր ՝ Տիգրան Ավետիսյան։

Հաջորդ հանդիպումը կկայանա 2024 թվականի  սեպտեմբերի 2-5 շքեղագաույն Մոնակոյում

120