Կասեցվել է «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ի ապօրինի ջրառը
![](https://araratnews.am/admin/images/1712557313.jpg)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Կոտայքի մարզի Արզական համայնքում գործող «ԴՐԻՄ ՌԵՍԹ» ՍՊԸ-ում։
Պարզվել է, որ Ընկերությանը պատկանող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում առանց համապատասխան թույլտվության բնական աղբյուրից իրականացվում է ապօրինի ջրօգտագործում։
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրառը կասեցվել է, տարածք մտնող խողովակաշարը կապարակնքվել։
Տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք ու ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ:
08 Ապրիլ, 2024 14:21
377
Փրկարար ծառայությունը՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին
23 Հունիս, 2024 16:17
Աղվերանի «Ոսկե գետակ» հյուրանոցում հայտնաբերվել է 41-ամյա խոհարարի դին
20 Հոկտեմբեր, 2023 22:26
Անասնագողություն Կոտայքում. պարեկները Աղվերանում հայտնաբերել են անասնաբույժին պատկանող կենդանիներին
08 Հոկտեմբեր, 2023 21:57