Վերջին ժամերին, ինչպես եւ սպասելի էր, ահռելի ծավալի գրոհ է սկսվել հանրային տրամադրությունները փոխելու նպատակով: Որոշակի շրջանակներ տարածում են անգամ բեմականացված վիդեո նյութեր՝ հիմնավորելու համար, թե Ստեփանակերտում վատ վիճակ է եւ այլն:

Ժողովո՛ւրդ, ամենայն պատասխանատվությամբ բոլորիդ տեղյակ եմ պահում՝ չկա նման բան Ստեփանակերտում: Ասում եմ նաեւ հենց նոր Ստեփանակերտի ամենից կարեւոր օղակից ստացված տեղեկատվության հիման վրա:

 

Չնայած եթե դա էլ չունենայի, ապա բաց աղբյուրներում առկա փաստերի վրա հիմնված վերլուծություններս ինձ բավարար էին դա պնդելու համար: Ով խոսում է Արցախում առկա իբրեւ թե ծայրահեղ վատ վիճակի մասին, նա կամ ապատեղեկատվություն է տարածում, կամ տրվել է ապատեղեկատվական գրոհին՝ դառնալով ձեռնածության առարկա:

Իմ բոլոր ընկերներին առաջարկում եմ դիմագրավել այս տեղեկատվական ալիքին՝ արտահայտվելով բոլոր նման կարգի նյութերի ու գրառումների տակ: Ցանկանո՞ւմ եք օգտակար լինել բանակին, ոչնչացրե՛ք դիտավորյալ խուճապի տարածման բոլոր աղբյուրները:

Հենց դա կդառնա այս ժամերին Հայոց բանակի հակադիվերսիոն լայնածավալ գործողություններին ցուցաբերվող ամենից կարեւոր աջակցությունը:

 

Վերջին ժամերին, ինչպես եւ սպասելի էր, ահռելի ծավալի գրոհ է սկսվել հանրային տրամադրությունները փոխելու նպատակով: Որոշակի...

Опубликовано Saro Saroyan Суббота, 7 ноября 2020 г.
2214