«Ընդդիմությունը մեղադրում է Կառավարությանը տարբեր տեղերում իր ասածը չանելու մեջ: Բովանդակային զրույցը եկել հասել է դրան, որ մեր գործընկերները ենթադրում են, որ կարելի է 2018թ, 2020թ, 2021թ, 2022թ ասածը համեմատել իրար և ինչ-որ ձևով դրա շուրջ բան գեներացնել: Այսինքն բան չի փոխվել, պատերազմներ չեն եղել, սեպտեմբերյան հարձակումները չեն եղել և իրականությունն այդպես զմռսված պե՞տք է մնար»,- այս մասին հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Հարգելի գործընկերներ, այդքան օրհասակա՞ն է վիճակը, որ հրաժարակա՞ն է պետք, նոր բան կա՞, դուք բոլորով հրաժարական տվեք և նոր ընտրություններ տեղի կունենան: Խի՞ չեք հրաժարական տալիս: Ասում է՝ «մեր բակում ինչ էին անում»՝ պարոն Միրզոյանին արձագանքելով, կարող եմ հիշեցնել ինչ էին անում՝ գլուխը խփում էին զուգարանակոնքին, որ մեռնի: Հիմնականում դաշնակցականների հետ է նման դեպք եղել: Աննա Գրիգորյանը ՀԱՊԿ-ին է պաշտպանում, դուք պրոռուսական ընդդիմություն եք»,- նշեց նա:

649