Կառավարության որոշմամբ՝ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրով կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի ապահովագրավճարները, այլ նաև կաջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։  

Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջարկում է, որ այս տարի կառավարությունը՝ բացի ապահովագրավճարների սուբսիդավորումից, մասամբ կիսի ապահովագրական ռիսկը, այսինքն՝ աջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում՝ փոխհատուցում տրամադրելու միջոցով։  Նա նաև նշեց, որ  2024 թվականին կառավարությունը աջակցություն է ցուցաբերելու նաև գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացած այլ ծախսերի համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, այս համակարգի լավարկումը պետք է ապահովեն արդյունավետության տեսանկյունից: «Մենք պետք է ապահովագրական համակարգը զարգացնենք: Շահարկումներ կային, թե մարդիկ տանում էին կարկուտի ծեծած տեղը ցորեն ցանում: Շահարկումներ կային, թե գյուղերում մարդիկ գիտեին, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, տանում էին այդ ծեծած տեղերը ցորեն էին ցանում»,- ասաց նա:

 

296