Բախվել են «Toyota Camry»-ն ու «УАЗ»-ը. 3 կին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի (Մայիսյան կամրջի մոտ) բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Թովմաս Թովմասյանի վարած «Toyota Camry» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Ղիասյանի վարած «УАЗ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնք կանայք են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
12 Ապրիլ, 2024 17:29
383
Բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրшվnրները ոստիկանության ծառայողներ են
09 Հուլիս, 2025 16:46
Երևանյան լճի հարևանությամբ բախվել են ռազմական ոստիկանության «UAZ»-ն ու «Ջերմուկ գրուպ»-ի «Mitsubishi»-ն
09 Հուլիս, 2025 12:39
Վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ
08 Հուլիս, 2025 13:13